Մոսկվայի Բասմանի դատարանը բլոգեր և լրագրող Միխայիլ Նակիին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողությունների կոչ անելու մեջ (ՌԴ ՔՕ 280.4 հոդվածի 2-րդ մասի «բ» կետ) և հեռակա կարգով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, տեղեկացնում է Mediazona-ն:
Նախորդ դատավճռի հետ միասին Նակին փաստացի դատապարտվել է ընդհանուր առմամբ 14 տարվա ազատազրկման:
Սա ռուս բլոգեր Նակիի դեմ հարուցված երկրորդ քրեական գործն է, որի մասին հայտնի դարձավ 2026 թվականի մարտին։
Քննիչների տվյալներով՝ ոչ ուշ, քան 2024 թվականի մայիսը, Նակին տեսահոսթինգային ծառայություններից մեկի իր ալիքում հաղորդագրություն է տեղադրել, որով կոչ է արել գործողություններ կառարել Ռուսաստանի անվտանգության դեմ:
Թե կոնկրետ որ նյութի մասին է խոսքը, չի նշվում։ YouTube-ում բլոգերի ալիքը 2.1 միլիոն բաժանորդ ունի։
2023 թվականի օգոստոսին Մոսկվայի դատարանը Միխայիլ Նակիին և Conflict Intelligence Team-ի հիմնադիր Ռուսլան Լևիևին (Կարպուկ) հեռակա կարգով դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ ռազմական «կեղծիքների» գործով։
Գործի համար հիմք էր դարձել YouTube-ում Popular Politics ալիքի հեռարձակված տեսանյութը, որում Նակին և Լևիևը քննարկում էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի իններորդ օրվա արդյունքները։
