Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Telegram-ի իր էջում հրապարակելով կարճ տեսանյութ ՔՊ Վարչության հերթական նիստից:
Ստեփանյանը այս պաշտոնում կփոխարինի Ահարոն Սահակյանին: Այդ պաշտոնը թափուր է ՔՊ-ական Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո:
Լիլիթ Ստեփանյանը 2018 թվականի Հուլիսից մինչև նոյեմբերը եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի հունվարն էլ Ստեփանյանը նշանակվել Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար:
