Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կարճատև այցով կժամանի Հայաստան՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP 17-ին մասնակցելու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ համաժողովի շրջանակում Փեզեշքիանը հանդիպումներ կունենա մասնակից որոշ երկրների ղեկավարների հետ։
- ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
- Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։
