Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհվածների դիերի փոխանակում է կայացել, РБК գործակալությանը հայտնել է «հատուկ ռազմական գործողության» հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը:
Ըստ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի՝ ռուսական կողմը հանձնել է 252, ուկրաինական կողմը՝ 25 զոհվածների մարմիններ:
Փոխանակման մասին Կիևից առայժմ չեն հաղորդում:
Զոհվածների դիերի նախորդ փոխանակումը կողմերի միջև կայացել էր սեպտեմբերի 17-ին՝ 252-ը 23-ի դիմաց ձևաչափով, ինչպես Ուկրաինայի համակարգող շտաբն էր հաղորդել՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ:
