ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին հայտարարությանը։
«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ», - գրել է Կարապետյանը։
Երեկ Փաշինյանը «Ազատության» հարցին ի պատասխան չէր բացառել արտահերթ ընտրությունները, եթե իշխանությանը չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ աջակցելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։
Դրա համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի աջակցություն, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դեմ են նոր Սահմանադրության ընդունմանը՝ պնդելով, որ փոփոխությունները կատարվում են Ադրբեջանի պահանջով։ Փաշինյանը հերքում է դա՝ հայտարարելով, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է։
