Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այսօր ժամանել է Անկարա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ինչպես նշում է Reuters լրատվական գործակալությունը, սա Կանադայի ղեկավարի առաջին երկկողմ այցն է Թուրքիա և նպատակ ունի ընդլայնել առևտրային կապերն ու նվազեցնել երկրի կախվածությունը Միացյալ Նահանգներից:
Ակնկալվում է, որ Քարնին և Էրդողանը հռչակագիր կստորագրեն չորս ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի: Թուրքական դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ երկու երկրների կապերը հասցվելու են «ռազմավարական գործընկերության»:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նոր ներդրումներ և համագործակցություն է փնտրում իր արագ զարգացող ռազմական արդյունաբերության, նոր ատոմակայանների և հանքարդյունաբերության համար:
Քարնիի գրասենյակը հայտարարել է, որ այցի նպատակն է «Կանադայի դիրքավորումը որպես առևտրի և ներդրումների բնագավառում առանցքային գործընկեր»: Սպասվում են Կանադայի վարչապետը հանդիպումները նաև թուրք բիզնես առաջնորդների հետ:
