Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում նրա հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում օգտագործվել են ադրբեջանական տեղանունները։
Պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:
Յուսուբովը պաշտոնավարում էր 2024 թվականի մարտից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հայաթափված Լեռնային Ղարաբաղի շրջաններում Ադրբեջանի նախագահը հատուկ ներկայացուցիչներ էր նշանակել:
Մեկ այլ հաղորդագրությամբ APA-ն տեղեկացնում է, որ այսօր Մարտակերտի և Խոջալուի շրջաններում վերաբնակեցման հերթական փուլն է իրականացվել՝ այդ շրջաններ ապրելու է տեղափոխվել 44 ընտանիք՝ 176 մարդ:
