Ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքը հարվածել է Խարկովի մարզի Նովայա Վոդոլագա ավանի կենտրոնական զբոսայգուն, վեց մարդ է զոհվել, այդ թվում երեքը՝ երեխաներ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիգովսկու տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել են երկու կին և մանկասայլակում գտնվող երեխան: Ավելի ուշ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հաղորդել է, որ զոհվածների թիվը հասել է վեցի, այդ թվում երեքը՝ երեխաներ: Այս պահին հայտնի է նաև 15 վիրավորների մասին, նրանցից յոթը երեխաներ են:
Վիգովսկին նշել է, որ հարվածը հասցվել է, երբ զբոսայգում շատ մարդիկ են եղել, այդ թվում՝ ընտանիքներ երեխաների հետ:
Գիշերը ռուսական բանակը համակցված հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին և Կիևի մարզին: Մարզի Իրպեն քաղաքին հասցված հարվածից մեկ մարդ է զոհվել, 19-ը վիրավորվել են: Կիևին բալիստիկ հրթիռներով հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ութը վիրավորվել են:
