Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորում և նվաստացնում կողքին նստած կնոջը, ով ակներևաբար վախեցած ու շփոթված էր: Միջադեպին միջամտել էր նաև ուղևորներից մեկը, ինչից հետո վիճաբանություն էր սկսվել։
Ոստիկանությունը երեկ հայտնել էր, որ առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեն դեռ չի հստակեցրել, թե ինչ հոդվածով է վարույթ հարուցել կամ հարուցելու:
