Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ նոյեմբերի 4-ից հետո, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Եռակողմ բանակցությունների վերսկսման հարցը քննարկվել էր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները «նոյեմբերի վերջին շաբաթում»։
Այդ ժամանակ Ուիթքոֆը Պուտինին է փոխանցել խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնք մշակվել էին Օսլոյում՝ Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների հետ խորհրդակցություններից հետո։ Ուշակովի խոսքով՝ այդ առաջարկներում Մոսկվայի տեսանկյունից օգտակար դրույթները քիչ են եղել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է եռակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։
