Պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե չասենք հակառակը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝անդրադառնալով գերիների մասին հարցին:
«Բոլորի ազատ արձակման մեր ջանքերը երբեք չեն դադարում։ Ես ինչո՞ւ չեմ կարող երաշխավորված ու վստահ ասել՝ կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չի կախված», - ասաց Միրզոյանը:
«Ազատության» հարցին՝ դիմե՞լ են երրորդ երկրի հարցը լուծելու համար, Միրզոյանը պատասխանեց. «Չի աշխատել դա: Ի՞նչ եք կարծում՝ հնարավորություն կա երրորդ երկրով հարցը լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք։ Երրորդ երկրներին դիմել ենք․ կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռու խաղացեք»։
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարություններն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:
